Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կա մեկ «կախարդական փայտիկ»՝ ռազմավարական-համակարգային մտածելակերպ

Կա մեկ «կախարդական փայտիկ»՝ ռազմավարական-համակարգային մտածելակերպ
04.06.2025 | 13:01

Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանի հաջողություններն ու հաղթանակներն այդքան անշրջելի են, իսկ Ադրբեջանն այդքան զորեք, ազդեցիկ, հաստատակամ, հարուստ ու անթերի է՝ առանց մահացու խոցելի կետերի։ Բնավ, Ադրբեջանն այդպիսին չէ, ինչպես ցանկանում է, որ մենք ու այլոք իրեն տեսնենք։

Խնդիրն այն է, որ Հայաստանն ու հայությունը չեն ցանկանում լինել ուժեղ, հաջողված, ազդեցիկ, հաստատակամ, հարուստ ու անթերի։

Խնդիրը մոտիվացիան է, հստակ ձևակերպված տեսլականն ու վճռականությունը՝ ամեն գնով հասնել այդ տեսլականի մատերիալիզացիայի։

Իսկ այդ ամենի համար կա մեկ «կախարդական փայտիկ»՝ ռազմավարական-համակարգային մտածելակերպ՝ խարսխված ազգային արժեhամակարգի, քրիստոնեական բարոյականության, պրոֆեսիոնալիզմի, ադեկվատ խիզախության, պատասխանատվության խորը զգացողության և պետականակենտրոն նվիրվածության դաստիարակության վրա։ Այս որակների ամբողջական կամ մասամբ բացակայությունը հայության համատեքստում, ցավոք, արժեհամակարգահեն հանրության չձևավորման և էլիտաների անբավարար ինտելեկտուալ էվոլուցիայի խնդիր է։

Հետևաբար, ՆՓ-ն ու իր կառավարող էլիտան (իր ընդդիմության հետ մեկտեղ) կարևոր ու հոյակապ դաս է Հայության համար։ Դաս, որը պիտի բերի լուրջ ներազգային որակական էվոլյուցիայի։ Դաս՝ ինչպիսին ՉՊԻՏԻ լինի հայ քաղաքական էլիտան, ինչպիսին ՉՊԻՏԻ լինի իր չառաջնորդ-վարչապետը։ Դաս, թե ինչպիսին չպիտի լինի իր պետությունն ու ժողովուրդը ընդհանրապես։

Այս դասերը խորապես գիտակցելուց ու սերտելուց հետո միայն հնարավոր է վերադարձնել Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ